Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը

1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը

Այսօր գազավորված ջուրը հայտնի է ամբողջ աշխարհում։ 1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը: Այդ «հայտագործությամբ» աշխարհը պարտական է բրիտանացի քիմիկոս, աստվածաբան և փիլիսոփա Ժոզեֆ Պրիստլիի, ով բացահայտել է ածխածնի երկօքսիդի հատկություններից մեկը, որի օգնությամբ էլ հնարավոր է դարձել գազավորված ջուր ստանալ:

 

Ըստ երևույթին, դա միակ հայտնի հստակ տարեթիվն է ջազավորված ջրի պատմության մեջ, քանի որ հայտանգործության տարեթիվը գյուտարարը չի թողել:


Մինչ գազով ջրի ստեղծումը Պրիստլին քիմիայի և էլեկտրականության ոլորտում զբաղվում էր հետազոտություններով: Ջոզեֆի վրա մեծ ազդեցություն է թողել հայտնի գիտնական Բ. Ֆրանկլինի հետ ծանոթությունը, ով արդյունքում դարձավ նրա հավատարիմ ընկերը:


Նա  հաստատեց, որ գրաֆիտի միջով անցնում է էլեկտրական հոսանք, գիտականորեն ապացուցել է ֆոտոսինթեզի գործընթացը, սահմանել է ազոտի ենթօքսիդի հատկությունները (այդ թվում` բացահայտել է «ծիծաղաբեր գազը»), հայտնաբերել է թթվածինը: Երբեմն նրա հայտնագործությունները պատահական բնույթ էին կրում: Գազով ջրի հայտնագործությունը նույնպես անսպասելի էր:


Հետևելով մի գարեջրի գործարանի աշխատանքներին՝ Պրիստլին հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ պղպջակներ է գարեջուրն առանձնացնում խմորման ժամանակ: Ջրով կոնտեյներները, որը քիմիկոսը տեղավորել էր եփող գարեջրով կիսատակառների վրա, շուտով լիցքավորվեցին պղպջակներով, որոնք գործնականում դարձան ածխաթթու գազ: Փորձելով ստացված հեղուկը՝ Ջոզեֆը հիացած էր նրա հաճելի համով, իսկ 1767 թ.` տեղեկանալով բաղադրությանը, ինքը պատրաստեց գազով ջրի առաջին շիշը:


Սակայն գազով ջուրն արտոնագրվեց միայն 66 տարի անց: Այսօր Պրիստլիի հայտնագործության արդյունքներն օգտագործում ենք ամեն օր: Գազավորված ջուրն այնքան հայտնի է ամբողջ աշխարհում, որ ոմանք առաջարկել են ապրիլի 24-ը հայտարարել Գազով ջրի օր:


Ամբողջ աշխարհում հայտնի «Կոկա-կոլա ընկերությունն» առաջինն է եղել, որը    կռահել է Ջոզեֆ Պրիստլիի գյուտը կոմերցիոն նպատակներով կիրառելու մասին: Այսօր կա գազավորված ջրի մեծ տեսականի և առևտրական ապրանքանիշների մեծ քանակություն, որոնք թողարկում են ըմպելիքն ինչպես մաքուր տեսքով, այնպես էլ հնարավոր հավելումներով:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. telegraf.com.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ